«Eurasia Mobile Challenge» մրցույթի մոսկովյան կիսաեզրափակիչը հայաստանյան թիմերի մասնակցությամբ կհեռարձակվի YouTube-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը տեղեկացնում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի տարածաշրջանային կիսաեզրափակչի մեկնարկի մասին: Հունվարի 28-ին կայանալիք մրցույթը կհեռարձակվի YouTube-ով` հետևյալ հղումով.

Հիշեցնենք, որ մրցույթին գրանցված հայաստանյան երիտասարդ ձեռներեցների 54 թիմերից տեղական ժյուրին հաղթող է ճանաչել երեք թիմերի, ովքեր հանդես կգան տարածաշրջանային կիսաեզրափակիչում Մոսկվայում: Հայաստանում հաղթող թիմերն են` «DailyDoc», «Localz» և «Medlee»:

Սեպտեմբերին մեկնարկած «Eurasia Mobile Challenge» մրցույթը «ՎիմպելԿոմ»-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող նախագիծ է: Մրցույթն անցկացվում է Huawei Technologies Co, Ltd ընկերութան հետ համատեղ: Մրցույթի շրջանակում երիտասարդ ձեռներեցների խնդիրն էր մշակել բջջային տեխնոլոգիաների ոլորտում հերթական նշանակալի լուծումը հետևյալ կատեգորիաներում` «ժամանց և մշակույթ», «շրջակա միջավայր», «սոցիալական» կամ «այլ»: Թիմերը գնահատվել են տեղական և միջազգային ձեռներեցների, ինչպես նաև «ՎիմպելԿոմ»-ի ղեկավարների կողմից հետևյալ չափանիշներով` նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն, յուրօրինակություն, բիզնես մոդելի իրագործելիություն:

Այս փուլի հաղթողները կներկայացնեն Եվրասիան Global Mobile Challenge մրցույթին, որը տեղի կունենա Բարսելոնում` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում, 2016 թ. փետրվարի 22-26-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.eurasiamobilechallenge.com կայքում:




Լրահոս