Մեծերի և փոքրերի սիրելի Վինի Թուխն այսօր դարձավ 56 տարեկան (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վինի Թուխ արջուկը Ալան Ալեքսանդր Միլնի մի շարք ստեղծագործությունների հերոսներից է, որ հայտնի է գրեթե ողջ աշխարհում և համարվում է 20-րդ դարի մանկական գրականության ամենահայտնի հերոսներից մեկը։

1960 թվականին Մոսկվայում լույս տեսավ Միլնի «Վինի Թուխը» գրքի թարգմանությունը, ավելի ճիշտ՝ փոխադրությունը: Մի քանի տարի անց բոլորը հասկացան, որ հրաշալի գիրքը պարզապես պետք է նույնքան հրաշալի էկրանավորում ունենա, այսինքն՝ մուլտֆիլմ:

Եվ ուրեմն, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի ռեժիսոր Ֆյոդոր Խիտրուկը, մուլտիպլիկատորներ Էդուարդ Նազարովը, Վլադիմիր Զույկովը և դերասաններ Վլադիմիր Օսենևը (հեղինակի հնչունավորող), Եվգենի Լեոնովը (Վինի Թուխ), Իյա Սավինան (Դնչիկ) ձեռնամուխ եղան մուտֆիլմի աշխատանքներին:

Եվ ահա, 1969 թվականին էկրաններ բարձրացավ առաջին մուլտֆիլմը, որը պարզապես կոչվեց «Վինի Թուխ»:

Կանադացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ Վինի Թուխի մասին պատմող գրքում բոլոր կերպարներն ունեն վառ արտահայտված հոգեբանական շեղումներ: Պարզվում է, որ երեխաների համար նախատեսված զվարճալի գիրքն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը:

Օրինակ` Վագրի կերպարի մեջ արտահայտված է միայնության մեջ գտնվող, ուշադրությունից զրկված մարդու տեսակը, որն ամեն կերպ ձգտում է արժանանալ շրջապատի ուշադրությանը:

2-9

Պիտաչոկի կերպարում ընդգծված է պաթոլոգիկ անհանգստության և վախի սինդրոմը, երբ մարդ անուղակիորեն, առանց որևէ լուրջ պատճառի, ուզում է մոռացվել և թաքնվել աշխարհից:

3-7

Նապաստակի կերպարն արտահայտում է մանրախնդիր մարդկանց տեսակը, երբ մարդ բոլոր երևույթների հանդեպ ունի չափազանց մանրակրկիտ վերաբերմունք: Նա շատ համառ է, հետևողական ու անգամ աննշան երևույթների նկատմամբ ունի հիվանդագին մոտեցում:

5-17

Բուի կերպարն ունի Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում: Հոգեկան խանգարում, որն առաջացնում է անցանկալի, վախեցնող մտքեր (օբսեսիաներ) և դրանց հաջորդող նույնքան պարտադրվող և ապարդյուն գործողություններ (կոմպուլսիաներ): Հիվանդին թվում է, որ եթե նա չիրականացնի այդ գործողությունները, ինչ-որ վատ բան տեղի կունենա:

6-10

Իա-Իայի կերպերի ախտորոշումը կարող է տալ նույնիսկ ոչ մասնագետը: Իշուկը տառապում է քրոնիկական դեպրեսիայով: Ինչ վերաբերում է գլխավոր հերոսին, Վինի-Թուխին, ապա նրա կերպաը, հոգեբանների կարծիքով, թմրամոլ մարդու արտահայտում է:

7-7

Վինի-Թուխը տառապում է` մեղրից հոգեբանական ծանր կախվածքությամբ: Նրա ողջ կյանքը կենտրոնացած է մեղրի շուրջ, մեղրը համարվում է նրա կյանքի գլխավոր և միակ իմաստը: Վինին լիարժեք ուրախ է լոկ այն ժամանակ, երբ ունի բավարար քանակությամբ մեղրի պաշար: Հանուն մեղրի` նա պատրաստ է յուրաքանչյուր քայլի: Վինին մի փոքր հիմարիկ է, ցրված, իսկ նրա հետաքրքրության շրջանը բավականին նեղ ու սահմանափակ է:

8-2




Լրահոս