Աշտարակի կամրջի մոտ ավտոմեքենա է կողաշրջվել. վարորդն ու ուղևորը վիրավոր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 29-ին` ժամը 08.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲԻԴ» մակնիշի L3624 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Լ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը (1989 թ. ծնված Զ. Հ.) տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս