ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ներկայացվեց «Հայաստանի հանրային ռադիոընկերության» կանոնադրական կապիտալում փոփոխությունների հետ կապված նախագիծ, և առաջարկվում էր որոշակի տարածք ներդնել:
Մասնավորպես, նախագծով առաջարկվում է Երևանի Տերյան փողոց թիվ 2 հասցեում գտնվող 98 633 000 դրամ գնահատված արժեքով 198,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0195 հա հողատարածքը հետ վերցնել «Հայաստանի ազգային կինոկենտրոնից» և այն որպես կանոնադրական կապիտալում ներդրում՝ գնահատված արժեքով ներդնել «Հայաստանի հանրային ռադիոընկերության» կանոնադրական կապիտալում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչպես է շենքը գնահատվել: Արման Սահակյանն էլ ասաց, որ դա շուկայական արժեքով է գնահատվել:
Արմեն Սահակյանը նշեց, որ կա այլ տարածք ևս, որը պետք է վաճառվի: ««Բա մենք այդ ամբողջ շենքը ո՞նց էինք վաճառելու մոտ 500 հազար ԱՄՆ դոլար, եթե 200 մետրը մոտ 200 հազար դոլար է: Դա մի քանի անգամ սրանից մեծ է, և այն ժամանակ առաջարկվում էր վաճառել 500 հազար դոլարով: Եթե մենք 200 մետրը մոտ 200 հազար դոլար ենք առաջարկում ու արժեքն այդ է, ինչո՞ւ են այն ժամանակ այդքան էժան գնահատել, ի՞նչն էր պատճառը», – հետաքրքրվեց նա: