Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ տարածքում հունիսի 1-ին, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, հունիսի 2-ից 4-ը՝ առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հնարավոր է կարկուտ: Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմ աստիճանը էապես չի փոփոխվի: Երևանում հունիսի 1-ին՝ երեկոյան ժամերին, նաև՝ հունիսի 2-4-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս