Կողոպուտ կատարողը ներկայացավ ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել Կոմիտասի պողոտայի թիվ 40 շենքի մոտ 1987 թ. ծնված Կարեն Ս.-ի կողմից 1970 թ. ծնված Զառա Գ.-ի պայուսակը՝ 40.000 դրամով, 2 ակնոցով և դիմահարդարման պարագաներով, բացահայտ հափշտակելու մասին:

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Կարեն Ս.-ն հունվարի 29-ին, ժամը 12.20-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:




Լրահոս