Փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգը հիմնադրեց Facebook սոցիալական ցանցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր աշխարհի ամենախոշոր Facebook սոցիալական ցանցի հիմնադրման օրն է,  որից օգտվողների` օգտատերերի քանակը 500 միլիոնից էլ ավելի է: Այն ստեղծել է Մարկ Ցուկերբերգը 2004թ. փետրվարին: Ի սկզբանե ցանցը նախատեսված էր Հարվարդի ուսանողության համար, սակայն դրան անմիջապես միանալու հայտ է ներկայացնում Բոսթոնի դպրոցների կեսը, ուստի Ցուկերբերգը ընկերների հետ չորս ամսվա ընթացքում Facebook-ը լրացնում է ևս 30 համալսարանական ցանցերով:

Իսկ արդեն 2010թ. մարտին հայտնի է դառնում, որ Ինտերնետի ամերիկյան օգտվողների մեջ Facebook-ն իր հանրաճանաչությամբ առաջ է անցնում անգամ Google-ից. Ինտերնետից վերցվող տեղեկույթի ծավալը հաշվող Hitwise վերլուծական կազմակերպության տվյալներով, ԱՄՆ-ի բոլոր ինտերնետային կայքեր այցելությունների 7,07%-ը բաժին է ընկնում Facebook-ին (անցած տարի 2% էր), 7,03%-ը` Google -ին:




Լրահոս