ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են նոր ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր: Նիստի ավարտից հետո այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ նիստի երկարաձգման պատճառը հենց դա է:
«Մի քիչ պետք է հիասթափեցնեմ, կոալիցիայի հետ կապված վերջնական հարց այսօր չենք կայացրել, քանի որ քննարկումները շարունակվում են: Մինչև մյուս շաբաթվա ավարտ մենք կունենանք հստակություն: ԳՄ-ում այդ հարցի շուրջ քննարկում տեղի չի ունեցել», – ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով` քանի դեռ հստակեցված չէ ամեն ինչ, հստակեցված չէ ոչինչ: «Հիմքը ոչ թե պաշտոնների բաժանումն է, այլ գաղափարախոսությունն է: Ո՞վ է ասում, որ բանակցությունները երկարացվեցին», – եզրափակեց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Մանրամասն` տեսանյութում.