Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել:
Պատճառն այն է, որ ՄԻՊ թեկնածուն չի կարող կուսակցական լինել:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ԲՀԿ խմբակցության ղեկավարն ասել էր, որ ՄԻՊ պաշտոնում առաջադրելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը:
«Մակար Եղիազարյանը շատ լուրջ փորձառություն ունի, հենց այդպիսի երիտասարդներն են, որ կարող են իրականացնել պաշտպանի պարտականությունները», – ասել էր Նաիրա Զոհրաբյանը: