«Նիսան»-ն ընկել էր փոսը. օգնության են հասել փրկարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 6-ին, ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երզնկյան փողոցի թիվ 45 շենքի բակում «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը (առջևի անվադողը). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները փոսից դուրս են բերել «Նիսսան Տիդա» մակնիշի 34 TF 789 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Գ. ծնվ. 1983 թ.) ավտոմեքենան:




Լրահոս