Վթար Սևան-Դիլիջան ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7-ին, ժամը 19.34-ին ՏԿԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 20-րդ կմ-ին բախվել են «Օպել Աստրա G» մակնիշի 34 TM 440 և «ՎԱԶ-2110» մակնիշի 34 OT 852 պետհամարանիշներով ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս