Ձյան մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7-ին, ժամը 22.08-ին տեղեկություն է ստացվել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Վեկտրա A» մակնիշի 34 AV 389 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 7-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում մերկասառույցի և տեղացած ձյան պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 60 ավտոմեքենա (90 ուղևոր):

***

Փետրվարի 7-ին, ժամը 16.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի գերեզմանատան մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ-3909» մակնիշի 386 US 15 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 7-ին, ժամը 14.35-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզում՝ Թեժ լեռան հովտում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 34 RS 414 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 7-ին, ժամը 14.02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Թփուտներ» կոչվող ռեստորանի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս GX470» մակնիշի 20 AA 010 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 7-ին, ժամը 13.52-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին՝ 3-րդ հանրային լողափում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 47 AU 777 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 7-ին, ժամը 11.48-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն անանցանելիության պատճառով ճանապարհի մնացած հատվածը (մոտ 5 կմ) փրկարարներն անցել են ոտքով: Այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները «Մարտունի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 3 մարդատար և 6 բեռնատար ավտոմեքենա:

 

***

Փետրվարի 7-ին, ժամը 08.57-ին տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հ-21 ավտոճանապարհի Ալագյազ-Ծաղկահովիտ հատվածի 2-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2101» մակնիշի 06 VV 060 պետհամարանիշով ավտոմեքենան:




Լրահոս