Քաղաքապետարանը հորդորում է մաքրել օբյեկտների հարակից տարածքների ձյունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի տնտեսվարողներ, հիշեցնում ենք, որ համաձայն Երևանի ավագանու որոշման` ձեր օբյեկտների հարակից տարածքներում պարտավոր եք իրականացնել ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ: Ողջունելով և գնահատելով բարեխիղճ բոլոր տնտեսվարողների աշխատանքը` մյուսներին ևս հորդորում ենք կատարել իրենց պարտականությունները»:

 

 




Լրահոս