Աֆրիկյանների տունն այն արժեքը չէր, որի համար մեր կուրծքը հիմա պիտի ծեծենք․ Մարտին Վարդազարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամի 30-ը որպես ճարտարապետական արժեք պատիվ բերո՞ղ շենք է։ Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով շենքի քանդմանը, նշեց Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը։

«Արամի 30-ը, եթե  վերցնենք ճարտարապետական արժեքով, դա իսկապես մեզ համար պատիվ բերո՞ղ է, որ գան, նայեն, ասեն՝ այ էս ինչ լավն էր Երևանը, այդպիսի շե՞նք է», – ընդգծեց նա։

Վարդազարյանի խոսքով, կան այնպիսի շենքեր, որոնք ավելի են պահպանման արժանի և որոնց մասին պետք է խոսել։ «Աֆրիկյանների տունն էլ արժեքավոր էր, բայց որպես ճարտարապետական կառույց այն արժեքը չէր, որի համար մեր կուրծքը պետք է ծեծենք», – հավելեց նա։

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս