Գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 9-ին, ժամը 14-ին, նույն գումարտակի ծառայողներից մեկին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ռազմամթերք ունի և դրանք թողնում է «Շահումյան» գերեզմանատան մուտքի հարակից տարածքում:

Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 7 հասցեի հարակից տարածքում հայտնաբերել է հակատանկային ական` պայթուցիչով, ինքնաշեն 2 նռնակ, նռնակի 5 պայթուցիչ, լուսաձայնային 20 փամփուշտ, 2 հատ «Չերյոմուխա-12», «Ֆ-1» տիպի 1 նռնակ, 1 ծխային նռնակ, «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգի 2 պահունակ, 5,45 մմտրամաչափի 124 և 7,62 մմ տրամաչափի 39 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:




Լրահոս