Հրդեհը Մայիսյան գյուղում վնաս է պատճառել կառուցատարրերի արտադրամասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 14-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում գտնվող երկաթբետոնե կառուցատարրերի արտադրամասում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիր քաղաքի Նանսենի փողոցի թիվ 56 հասցեում երկաթբետոնե կառուցատարրերի արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.19-ին, մարվել՝ 03.09-ին: Այրվել են արտադրամասի տանիքը (մոտ 50 քմ), փայտյա և պլաստմասսե տարրաներ (մոտ 40 քմ):




Լրահոս