Արամ Հարությունյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի և այլևս նոր պաշտոնի չի նշանակվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը, հնարավոր է, առաջիկայում պաշտոնանկ արվի եւ այլեւս նոր պաշտոնի չնշանակվի: Նրա պաշտոնանկության համար կարող է հիմք դառնալ ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2015 թվականի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը: Բանն այն է, որ բազմաթիվ փաստեր կան այն մասին, որ Արամ Հարությունյանի՝ ՀՀ Կոտայքի մարզպետ աշխատելու շրջանում տեղի սոցիալական ապահովության ծառայության աշխատակիցները պետական բյուջեի միջոցները, մեղմ ասած, վատնել են:

Իհարկե, ՎՊ-ի ստուգումներից հետո հայտնաբերված խախտումներով գրպանված գումարները գործող մարզպետի՝ Կարո Գուլոյանի միջամտությամբ վերադարձվել են պետբյուջե, սակայն, ըստ լուրերի, այդքանով խնդիրը չի լուծվել, քանի որ կատարված հանցանքը շատ ավելի մեծ է: ՋԿ պետի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Արամ Հարությունյանն իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը որպես հիմարություն է որակում»:

Ավելի մանրամասն՝  թերթի այսօրվա համարում:




Լրահոս