Բուլկի Արամ ածականով հայտնի Արամ Հարությունյանը, ինչպես միշտ, մեղքը ենթակաների վրա է բարդում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը երեկվա «Ձախողված մարզպետը՝ ջրի մեջ» հրապարակման մեջ անդրադարձել էր ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի հնարավոր պաշտոնանկությանը, քանի որ նա չարաշահումներ է արել: Սակայն Կոտայքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում էր տարածել, ըստ որի՝ Կոտայքի մարզպետարանում հայտնաբերված խախտումները պետք չի վերագրել մարզի նախկին ղեկավարությանը:

Այսպիսով, Բուլկի Արամ ածականով հայտնի Արամ Հարությունյանը, ինչպես միշտ, ջանում է անմեղ ձեւանալ՝ մեղքը ենթակաների վրա բարդելով: Նա այդպես վարվեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարար եղած ժամանակ. կաշառքի գործով դարձյալ ենթակաները կալանավորվեցին:




Լրահոս