ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիմումն իրենք ստացել են, եւ այն գտնվում է ուսումնասիրության փուլում:
Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցը ՀՀ գլխավոր դատախազությանը հասցեագրված դիմումով պահանջել է Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննել Սերժ Սարգսյանին` պարզելու համար, թե այդ ոճրագործության կազմակերպիչների վերաբերյալ նրան ինչ տեղեկություններ են հայտնի:
Հիշեցնենք նաև, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վերջերս տված հարցազրույցում ասել էր, որ Սերժ Սարգսյանն իրեն հայտնել է, թե ոճրագործությունը կազմակերպված է եղել:
Ուստի` Արամ Սարգսյանն ասել էր, թե ինքը հույս ունի, որ նա մի օր կասի, թե այդ ոճրագործությունն ում կողմից է կազմակերպված եղել: Ինչեւէ, կարելի է ենթադրել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դժվար թե համարձակվի թեկուզ ձեւի համար Սերժ Սարգսյանին հարցաքննել: Կասկածից վեր է, որ Սաքունցի դիմումն ինչ-որ պատճառաբանությամբ կմերժվի: