Հայտնի է դիրքերում զինվորների մահվան պատճառը. զորամասի հրամանատարը` իր մեղքի բաժնի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը և Թեմուր Շարիի Սուլոյանը:

ArmLur.am-ը հայտնել էր, որ ըստ լուրերի՝ Թեմուրը սպանել է ծառայակցին, ապա՝ ինքնասպան եղել:  ArmLur.am-ի հետ զրույցում զորամասի հրամանտար Սերյոժա Շաքարյանը հայտնեց, որ բոլորն էլ կատարվածում իրենց մեղավոր են զգում. «Դեպքը եղել է դիրքերում, տղաներից մեկը պոստը լքել իջել է ներքեւ, մյուսը հարցրել է, թե ինչու ես իջել, նա էլ պատասխանել է, թե լավ եմ արել ու եղել է այն ինչ մասին արդեն բոլորը գիտեն»: Ըստ զորամասի հրամանատարի` ինքը զինվորների մասին միշտ լավն է լսել, ու կատարվածը ողբերգություն է իրենց համար:

Նկատենք, որ զորամասի հրամանատարը հայտնեց, թե պատճառը եղել է տղաներից մեկի դիրքը լքելը: Փորձեցինք ՀՀ քննչական կոմիտեից պարզել, թե արդյոք հայտնի է, թե ինչն է զինվորների մահվան պատճառը, սակայն ՀՀ քննչական կոմիտեն եւս հրաժարվեց պատճառները հայտնել: Սակայն ArmLur.am-ին մահացու վիրավորում ստացած Կամո Հովհաննիսյանի և Թեմուր Սուլոյանի դեպքից աղմկահարույց մանրամասներ են հայտնի դարձել: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` իրականում տղաների միջեւ շաբաթներ առաջ զորամասի մաքրության հետ կապված լուրջ տարաձայնություն է եղել, որը տղաների մեջ լուրջ նստվածք է թողել, որն էլ ըստ էության դիրքերում դաժան հանգուցալուծում ստացավ:




Լրահոս