Փախուստի դիմած կողոպտիչը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1985 թ. ծնված Սյուզաննա Ա.-ն ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 11-ի սահմաններում իր բնակարան մտած անծանոթ անձը միջանցքում դրված սեղանի վրայից հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի: Իր օգնության կանչերին արձագանքել է հարևանուհին, ում օգնությամբ շենքի շքամուտքում անծանոթից վերցրել են հեռախոսը, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված անձը 1976 թ. ծնված Գեննադի Գ.-ն, ով Տաշիրի Երևանյան փողոցի թիվ 123 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս