Կենդանաբանական այգու և «Ռիցար» հյուրանոցի մոտակայքում ժայռաբեկորներ են թափվել. երթևեկությունը խաթարվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ին՝ ժամը 08.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտակայքում, ժայռաբեկորները թափվել են երթևեկելի հատված. անհրաժշետ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն: Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը:

Վերադարձի ճանապարհին փրկարարները նկատելով, որ կենդանաբանական այգու դիմաց ժայռաբեկորներ են թափվել ճանապարհի երթևեկելի հատված հեռացրել են դրանք և սահմանազատել տարածքը:




Լրահոս