Օրվա ֆիլմը՝ «Թրամբո / Трамбо». դիտել առցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլմի մասին:

XX դարի 40-ականներ, ԱՄՆ, «Կարմիր խուճապ»:  Հակաամերիկյան գործունեության ուսումնասիրության համար հիմնադրված Հանձնաժողովը հարցաքննում է շոու բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր կասկածվում են կոմունիստական համակրանքի մեջ: Հաջողակ հոլիվուդյան սցենարիստ Դալթո Թրամբոն, ով բացահայտ հարում է կոմունիստական գաղափարներին, կանչվում է Հանձնաժողով` հարցաքննության: Նա ցուցմունք չի տալիս և 11 ամսով բանտ է ուղարկվում, որտեղից դուրս գալուց հետո հայտնվում է «սև ցուցակում» և չի կարողանում աշխատել:

Շուտով նա մեկնում է Մեքսիկա, որտեղ ուրիշի անվան տակ գրում է տասնյակ սցենարներ: Եվ միայն 1960թ.-ին Կիրկ Դուգլասը հասնում է նրան, որ հենց Թրամբոն է աշխատում «Սպարտակի» սցենարով: Դրանից հետո սցենարիստը նորից առաջարկներ է ստանում հոլուվուդյան կինոստուդիաներից և այլևս չի թաքցնում իր անունը:

kinopoisk.ru

kinopoisk.ru

kinopoisk.ru

kinopoisk.ru

kinopoisk.ru

Անվանում` Թրամբո

Օրիգինալ անվանում` Trumbo

Թողարկման տարեթիվ` 2015

Ժանր` դրամա, կենսագրական

Ռեժիսոր` Ջեյ Ռոուչ

Դերերում` Բրայան Քրենսթոն, Դայան Լէյն, Հելեն Միրեն, Մայքլ Ստուլբարգ, Դէվիդ Մալդոնադո, Ջոն Գեց, Լաուրա Ֆլեների և այլք:

Թրեյլեր`

Ֆիլմը` HD որակով




Լրահոս