«ՎԱԶ-2107»-ի ուղևորի մոտ դանակ և թմրամիջոց են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 22-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները, ապօրինի թմրամիջոց և սառը զենք պահելու կասկածանքով, Սասնա Ծռերի փողոցից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել ուղևոր, 1992 թ. ծնված Աշոտ Ա.-ին և վարորդ, 1981 թ. ծնված Արտավազդ Բ.-ին:

Խուզարկությամբ Աշոտ Ա.-ի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն, «Ամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածներ և 20,5 սմ երկարությամբ, 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն:




Լրահոս