Այսօր դերասան Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ դերասան Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է:  Նա ծվնել է գիտնականի ընտանիքում։ Մանկությունը անցել է Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցում գտնվող հայրական բնակարանում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, որից հետո Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ Ծառայել է Խորհրդային բանակում։

1988 թվականին Վահրամ Սահակյանի հետ ստեղծել է Երիտասարդ Ոզնիներ թատրոնը, որն, այնուհետև վերանվանվելով «Ոզնիներ», առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնն էր։

2013 թ․ հոկտեմբերի 20-֊ին Եղվարդ–Երևան ավտոճանապարհին երթևեկելիս տրանսպորտային վթարի է ենթարկվել՝ հարվածելով մեկ այլ մեքենայի, որի ուղևորներից երկուսը մահացել են։ Ինքը` Վարդան Պետրոսյանը, ծանր վնասվածքներ է ստացել և մի քանի վիրահատությունների ենթարկվել։ Նոյեմբերի 8֊-ին կալանավորվել է՝ մահացու ելքով երթևեկության կանոնների խախտման մեղադրանքով Դերասանն այժմ իր պատիժը կրում է բաց ռեժիմով:




Լրահոս