Forbes-ի վարկածով միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում 4 հայ գործարար է ներառվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes ամսագիրը ներկայացրել է միլիարդատերերի նոր վարկանիշային աղյուսակը, որում 4 հայ գործարար է ներառվել:

Հայ գործարարներից վարկանիշային աղյուսակում 219-րդ տեղն է զբաղեցրել Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Նրա կարողությունը գնահատվում է 5,7 միլիարդ դոլար: Գալիցկին ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է:

galickin

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 549-րդ տեղը՝ 3,1 միլիարդ դոլար կարողությամբ:

old-samvel_karapetyan_898544041

Արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը զբաղեցրել է 810-րդ տեղը՝ 2,2 միլիարդ դոլար կարողությամբ: Նշենք, որ Արգենտինայում Էռնեկյանը երկրորդ ամենահարուստ մարդն է:

erduardo ernekyan

«Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովի կարողությունը գնահատվում է 1,4 միլիարդ դոլար: Ռուսաստանում զբաղեցնում է 50-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ երրորդ տարին անընդմեջ: Նրա կարողությունը գնահատվում է 75 միլիարդ դոլար:




Լրահոս