Վարդան Պետրոսյանը 2 մլն կփոխանցի. համաձայնագիրը ստորագրվեց. a1plus.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

a1plus.am-ը գրում է, որ Հակոբյանների եւ Վարդան Պետրոսյանի ներկայացուցիչներն այսօր հաշտության համաձայնագիր ստորագրեցին: Ըստ այդ համաձայնագրի՝ 2013 թ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործով Վարդան Պետրոսյանը Հակոբյան ընտանիքին փոխանցում է 2 մլն դրամ՝փաստաբանական ծառայությունների համար՝ պայմանով, որ դրանից հետո որեւէ պահանջ չի ներկայացվելու նրա դեմ:

«Այս հաշտությունները կնքվել են զուտ հայցերի շրջանակներում, գումարի պահանջի մասերով: Կյանքում իրենք կհաշտվեն, թե ոչ, դա արդեն իրենց խնդիրն է: Բայց ես կարծում եմ, որ Վարդան Պետրոսյանի հոգու խորքում կա ինչ- որ բեռ ծանրացած, եւ ես կարծում եմ՝ ինքն այդ բեռից պետք է ազատվի»,- «Ա1+»-ին ասաց Հակոբյանների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս