Ի՞նչ է իրականում տեղի ունեցել «Կիսաբաց լուսամուտներ»-ի նկարահանման ընթացքում. Հրաչ Մուրադյանի ծեծի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից համացանցը ողողված է լուրով, որ շոումեն Հրաչ Մուրադյանը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի նկարահանումների ընթացքում ծեծի է ենթարկել: Պարզվում է՝ այս մասին «հայտնել է» համացանցի Մարիա Սարգսյան անունով օգտատերը:

Ըստ հրապարակման՝ փետրվարի 18-ին «Կիսաբաց լուսամուտների» նկարահանման ժամանակ հյուրերը հարձակվել և ծեծել են հաղորդավար Հրաչ Մուրադյանին ու նրա աշխատողներին: Ավելին, անվտանգության աշխատակիցների ուշացման պատճառով անգամ տուժողներ են եղել, որոնց թվում էր շոումենը:

ArmLur.am-ը լուրի իսկությունը պարզելու նպատակով փորձեց կապ հաստատել Հրաչ Մուրադյանի հետ, սակայն չհաջողվեց: Մենք զրուցեցինք նրա PR մենեջեր Քնարի հետ, ով բոլոր հարցերին ի պատասխան նշեց միայն, որ մարտի 7-ի եթերում կտրվեն բոլոր պարզաբանումներն ու մեկնաբանությունները. «Այժմ որևէ մեկնաբանություն չենք անում: Ողջ իսկությունը հայտնի կդառնա մարտի 7-ին»:

Իսկ, ի վերջո, եղե՞լ է ծեծ, թե՞ ոչ, այդպես էլ չիմացանք:




Լրահոս