Վրաերթ Նորք Մարաշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 6-ին, ժամը 01.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշ 11-րդ փողոցի թիվ 42 տան մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. ավտոմեքենան հարվածել է քաղաքացուն և վերջինիս հետ միասին դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց հայտնվել փոսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «BYD» մակնիշի 34 RD 359 պետհամարանիշի ավտոմեքենան («Online» տաքսի ծառայությանը պատկանող) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 45 տան պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ Բ. Կ.-ը (1965 թ. ծնված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:




Լրահոս