ԵՏՄ տարածքից ավտոմեքենաներ կներկրվեն առանց ԱԱՀ-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավորներ Գարեգին Նուշիկյանն ու Վարդան Այվազյանը կառավարությանը ներկայացրել են ԱԱՀ մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այս նախագծով նրանք առաջարկում են ԵՏՄ տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջը վերացնել:

Խնդիրը կայանում է նրանում, որ ԵՏՄ-–ն հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների եւ կապիտալի ազատ տեղաշարժ: Նշված սկզբունքն ամրագրված է նաեւ ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում: Այս տեսանկյունից, Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկի գանձումը, մեր կարծիքով, հակասում է այդ սկզբունքին, քանի որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է: Ուստի, նախագծով առաջարկվում է վերացնել այդ հակասությունը եւ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք, – նշված է առաջարկի մեջ:

Այսօր հարցը կառավարության ուշադրությանը ներիկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ իրենք ևս նման առաջարկությամբ են հանդես եկել և մոտեցումները համընկնում են: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ առաջարկեց համատեղել աշխատանքը:




Լրահոս