Լարված իրավիճակ Արարատի մարզում. բնակիչները փակել են գլխավոր մայրուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հանդիպում է ունենում Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիի հետ, այս ընթացքում Արարատի մարզում լարված իրավիճակ է ստեղծվել: Քաղցրաշեն գյուղի բնակիչները փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհի Քաղցրաշենի հատվածի վարչական տարածքը և պահանջում են իրենց մթերած խաղողի գումարները:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսազանգերին ինչպես միշտ պատասխանում է նրա օգնական ոմն Նարեկը: Վերջինս մեզ փոխանցեց, որ այս պահին բնակիչների հետ բանակցելու են գնացել եւ փոխմարզպետները եւ փոխնախարարները:

Իսկ թե ինչ հանգուցալուծում կստանա այս խնդիրը, կներկայացնենք առաջիկայում:




Լրահոս