Ինչպես հայտնի է` մի քանի արվեստագետներ և մտավորականներ վերջերս հանդես էին եկել ասուլիսով` ի պաշտպանություն Երևանում քանդվող շինությունների: Նրանց թվում էր նաև դերասան, Երևանի ավագանու ՀՀԿ անդամ Հրանտ Թոխատյանը, ում մասնակցությունն ասուլիսին ու նման գործունեությանը քննադատության արժանացավ սոցիալական ցանցերում:
Այսօր լրագրողների հետ զրույցում Թոխատյանը նշեց, որ այդ հարցերին ինքը մշտապես անդրադարձել է: «Քննարկել ենք, որ պետք է առաջին հերթին ծանոթանանք ծրագրի հետ: Մենք պետք է զբաղվենք, մենք բերենք մեր առաջարկը քաղաքապետարան», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: