Օրվա ֆիլմը՝ «Դուք չգիտեք Ջեքին / Вы не знаете Джека». դիտել առցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլմի մասին`

Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Պատմությունը բժշկի մասին է, ով կողմ է էվթանազիայի օրինականացմանը և աշխատանքային գործունեության ընթացքում հիվանդին ինքնակամ կյանքից հեռանալ օգնելուն:

kinopoisk.ru-You-Don_27t-Know-Jack-1613196

Գևորգյանի գաղափարները խիստ քննադատությունների էին արժանանում ԱՄՆ բժշկական համագործակցության կողմից: 1991 թվականին Գևորգյանին զրկում են բժշկական գործունեության լիցենզիայից: Արդյունքում, նա չորս անգամ հայտնվում է դատարանի առջև, սակայն արդարացվում է ոչ բավարար վկայությունների պատճառաբանությամբ:

1999-ի մարտին Ջեք Գևորգյանը մեղադրվում է երկրորդ կարգի սպանություն կատարելու մեջ այն բանից հետո, երբ իրականացնում է 52-ամյա Թոմաս Յուկի էվտանազիան: Որպես անհերքելի փաստ ներկայացվել է տեսանյութ, որում երևում է` ինչպես է Գևորգյանն իրականացնում էվտանազիայի գործընթացը: Տեսանյութն, ի դեպ, հեշտ հասանելի է դառնում հենց Գևորգյանի կամքով:

kinopoisk.ru

Դատարանի վճռով Ջեք Գևորգյանն ազատազրկվեց 10-25 տարվա ազատազկման. պատիժը պետք է կրեր Միչիգանի ուղղիչ գաղութներից մեկում: 2007-ի հունիսի 1-ին լավ վարքի համար պայմանական վաղաժամկետ ազատման որոշում կայացվեց, և 79-ամյա Ջեք Գևորգյանը երկու տարվա փորձաշրջանով ազատության մեջ հայտնվեց: Նրան արգելվեց օգնել մարդկանց մահանալ էվտանազիայի ճանապարհով, խնամել 62 և ավելի տարիք ունեցողներին և շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնք ֆիզիկական արատներ ունեն…

kinopoisk.ru-You-Don_27t-Know-Jack-1613176

kmvnagoioq

kinopoisk.ru-You-Don_27t-Know-Jack-1613194

Անվանումը` Դուք չգիտեք Ջեքին

Օրիգինալ անվանումը` You Don’t Know Jack

Թողարկման տարեթիվը` 2010

Ժանր` դրամա, կենսագրական

Ռեժիսոր` Բարրի Լևինսոն

Դերերում` Ալ Պաչինո, Դեննի Հյուսթոն, Սյուզեն Սարանդոն, Ջոն Հուդմեն, Բրենդա Վակկարո, Ջեյմս Ուրբանյակ, Ռուտանյա Ալդա, Էրիկ Լանժ, Դելանի Ուիլյամս, Դիրդրի Օ’Քոննելլ

Թրեյլեր`

Ֆիլմը` HD որակով




Լրահոս