Բացառիկ տեսանյութ. ինչպես է Գորիսի ոստիկանապետը ծեծի ենթարկում իր տեղակալի եղբորը, ապա՝ ձերբակալում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 8-ին Գորիս քաղաքում Սյունիքի իրավապահների ողջ ղեկավար կազմի մասնակցությամբ և ներկայությամբ տեղի ունեցած աղմկահարույց դեպքով Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը. «Ներկայումս այդ գործը ծառայողական  քննության ընթացքում է Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում»,- հավելել է Ա. Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ նշված օրը՝ երեկոյան, մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է։ Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը։ Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ։ Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով նրան փորձել է ներս տանել։ Ոստիկանապետը կարճ ռազբորկայից հետո անցել է բռունցքներին ու ծեծի ենթարկել Արթուր Գևորգյանին՝ հայհոյանքներ տալով։

Իսկ ինչի՞ց է սկսվել պատմությունը:

Ուշագրավ մանրամասները` ArmLur.am-ի բացառիկ տեսանյութում:

Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս