Գյումրիում դանակահարված բժշկի դուստրը մանրամասներ է պատմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ առավոտյան իր տան մոտ դանակահարվել էր Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանը: Ժամը 8:30-ին, երկու հոգի հարձակվել են Արտուշ Ասատրյանի վրա: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Դանակահարվածի դուստրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հայրն առայժմը չի կարող խոսել, ուստի իրենք էլ չեն կարող ասել կատարվածը կապված է իրենց հայրիկի մասնագիտական գործունեության հետ, թե այլ պատճառներ կան: Նշենք, որ Գյումրիում խոսակցություններ կան, թե բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանի նկատմամբ հարձակումը տեղի է ունեցել անձնական հողի վրա:




Լրահոս