Օբաման և Էրդողանը հանդիպել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Վաշինգտոնում միջուկային անվտանգության հարցով գագաթաժողովի շրջանակներում, փոխանցում է Reuters-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարը: «Օբաման ամերիկացիների անունից ցավակցություն է հայտնել Էրդողանին՝ կապված Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ»,- ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ Վաշինգտոնն աջակցում է Թուրքիային:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Օբաման մերժել է Էրդողանի հետ հանդիպումը: Դիտորդներն այն որպես Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների սառեցում համարեցին:




Լրահոս