Ռուսաստանի սպորտի նախարարը հայտարարել է 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության իրավունքը գնելու շուրջ «տեղեկատվական արտահոսքի» մասին

Ռուսաստանի սպորտի նախարարը հայտարարել է 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության իրավունքը գնելու շուրջ «տեղեկատվական արտահոսքի» մասին

Ռուսաստանի սպորտի նախարար և Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ ապրիլի 7-8-ը «տեղեկատվական արտահոսք» է նախապատրաստվում գերմանական մամուլում այն մասին, որ Ռուսաստանում 2018թ. կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը գնված է: Այս մասին հայտնում է «Р-Спорт»-ը:

Ընդ որում, հրապարակման մասին մանրամասներ Մուտկոն չի բացահայտել:

Անցած տարվա մայիսին Շվեյցարիայի ոստիկանությունը հայտարարել էր, որ հետաքննություն է անցկացվում Ռուսաստանին և Քաթարին 2018 և 2022թթ. առաջնությունների անցկացման իրավունքի տրամադրման հարցով: Այս մասին հայտարարվել էր այն բանից հետո, երբ Ցյուրիխում ձերբակալվել էին ՖԻՖԱ-ի ղեկավարները: