Ալիևը Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման անհեթեթ պայմաններ է առաջ քաշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով կրկին հանդես է եկել հայտարարությամբ` նոր պայմաններ առաջ քաշելով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կոնֆլիկտի լուծումը պարզ է. առաջին հերթին, հայկական զորքերը պետք է լքեն օկուպացված տարածքները, ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց հողերը: Եվ միայն դրանից հետո տարածաշրջանում խաղաղություն և անվտանգության կհաստատվի»,- ասել է նա կառավարության նիստի ժամանակ:

Նրա խոսքով՝ «ադրբեջանցիները պաշտպանում են իրենց հողերը»:

Ալիևը նշել է նաև, որ կոնֆլիկտի գոտում բախումներից հետո միջազգային հանրությունը մտահոգություն հայտնեց, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես եկան կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու և բանակցային գործընթացը շարունակելու օգտին:




Լրահոս