
Այս պահին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի հայերը բողոքի ցույց են անցկացնում ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Բողոքի ակցիային կարող եք հետևել ուղիղ միացմամբ:
Կապի տեղ-տեղ խափանումը պայմանավորված է անձրևային եղանակով: