Նոր մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա կատարված հարձակումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան վրա նռնակ է նետվել:

Փորձեցինք պարզել, թե ի՞նչ հետեւանքներ է ունեցել պայթյունը եւ կա՞ն արդյուք տուժածներ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ: Նա մեկնել է Մոսկվա` մասնակցելու ՝ «ԱՖԿ Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Քոչարյանի ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել: «Նախագահը նորմալ է, մենք Մոսկվայում ենք», – փոխանցեց նա:




Լրահոս