Թալինի 15/03 ընտրատեղամասից ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքացի Մարինե Հովհաննիսյանը քիչ առաջ բացահայտել է, որ իր անվան դիմաց արդեն իսկ ստորագրված է, և իր փոխարեն քվեարկել են:
Փաստորեն՝ քվեարկողը եղել է նույնականացման քարտով: Այս միջադեպի առնչությամբ իր դժգոհությունն է հայտնել և աղմուկ բարձրացրել «Հայկական վերածնունդ» կուսակցության վստահված անձը, ում ոստիկանները բաժին են տարել:
Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում: