Միհրան Պողոսյանի հրաժարականը Գևորգ Դանիելյանին ոչ ուրախացրել է, ոչ էլ տխրեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք,  արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) պետ Միհրան Պխողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ինչպես հայտնի է, նրա օրոք արդարադատության մի քանի նախարարներ են փոխվել, իսկ նա հաստատուն կերպով շարունակում էր մնալ իր պաշտոնին։

Նրա օրոք արդարադատության նախարարներ են եղել Գևորգ Դանիելյանը, Հրայր Թովմասյանը, ինչպես նաև Հովհաննես Մանուկյանը, սակայն ներկայիս նախարար Արփինե Հովհաննիսյանին հաջողվեց հաստատուն մնալ իր դիրքերում:

ArmLur.am-ը զրուցեց Դանիելյանի հետ` պարզելու` նրա համար անակնկալ էր այդ որոշումը թե` ոչ: Նախ հիշեցնենք, որ արդարադատության նախարարին աշխատանքից հեռացրեցին այն բանի համար, որ նա հրապարակային չէր պատժել ծառայության պետին:

– Ձեզ համար անակնկա՞լ էր Միհրան Պողոսյանի հրաժարականը:

– Չեմ մտածել այդ ուղղությամբ, դա ինձ բացարձակ չի հետաքրքրում:

– Միհրան Պողոսյանի պաշտոնավարման օրոք արդարադատության մի քանի նախարարներ են փոխվել, այդ թվում` նաև Դուք եք եղել նախարար: Ինչպիսի՞ զգացողություն ունեք նրա հրաժարականից:

– Բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չունեմ, չհետաքրքրող թեմա է բացարձակապես դա:

– Բայց հրաժարականի դիմումը Ձեզ անգամ զարմացրե՞ց:

Ոչ զարմացած եմ, ոչ ուրախացած, ոչ էլ տխրած եմ… ինձ մոտ որևէ էմոցիա չի առաջացնում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս