Հանցավոր խմբին աջակցելու մեջ մեղադրվողը հայտնաբերվել է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել են 1964 թ. ծնված Սոս Գ.-ին, ով ապրիլի 5-ից Ֆրանսիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձին առևանգելու, փրկագին ստանալու նպատակով ազատությունից զրկելու և հանցագործություն նախապատրաստելու համար հանցավոր խմբին աջակցելու մեղադրանքներով: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:




Լրահոս