Քառօրյա պատերազմը Ալիևի կողմից հանցագործություն էր սեփական ժողովրդի հանդեպ. ադրբեջանցի քաղաքագետի սենսացիոն հարցազրույցը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ, Ադրբեջանի կառավարության նախկին ղեկավար Ռամիս Յունուսը հարցազրույց է տվել «Ադրբեջան Սաատի» ռադիոկայանի ռուսական բյուրոին՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև «չորսօրյա պատերազմի» մասին:

– Հայաստանի հետ «չորսօրյա պատերազմից» առաջ հրապարակվեցին Պանամայի օֆշորներում Ալիևի ընտանիքի հաշիվներին պատկանող փաստաթղթեր: Եվ ընդամենը մեկ օր անց սկսվեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները: Ի՞նչ եք կարծում, դա՞ էր պատերազմի պատճառը, կամ «Պանամական փաստաթղթերից» շեղելու՝ երկրի իշխանությունների ցանկությունը:

– Ձեր հարցի պատասխանը մակերեսային է, հարկ է հիշել միայն Իլհամ Ալիևի նախագահության 12 տարիները, որի ընթացքում Ադրբեջանում ոչ միայն ոչինչ չբարելավեց, այլև, հակառակը, երկրում իրավիճակն ավելի վատթարացավ, ներառյալ՝ մարդու իրավունքներն ու Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների պաշտպանությունը:

Տեսեք՝ ադրբեջանական բանտերը լցված են քաղբանտարկյալներով, երկրում այլակարծություն է, գրեթե ամբողջությամբ ոչնչացված է քաղաքացիական հանրությունը, կոռուպցիան զավթել է բոլոր կառույցները, բյուջեն թալանվում է, նավթադոլարներից շահույթն անցնում է Ալիևների ընտանիքին և նրա շրջապատին: Եվ դա միլիարդավոր դոլարներ են: Եվ այդ իսկ պատճառով թալանված գումարները ներդրվում են օֆշորային ընկերություններում երկրից դուրս: Սակայն ինչպես տեսնում եք, ամեն ինչ բացահայտվում է: Եվ նման իրավիճակ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում:

-Ո՞ւմ է ձեռնտու այդ «չորսօրյա պատերազմը», որը հաղթանակի չհանգեցրեց, այլ մեծաթիվ կորուստներ եղան Ադրբեջանի կողմից: Ո՞վ խանգարեց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին հարձակում գործել Խանքենդիի վրա: Ով մոռացել է, հիշեցնեմ, որ այն նույն մարդն է, ով հիշվեց նրանով, որ այդ կառույցի մասն օգտագործեց 2003 և 2005 թթ. երկրում բնակչության զանգվածային ցույցերը ճնշելու համար:

-Ուրիշ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Ադրբեջանում վերջնականապես հասկանան, որ այդ ընտանիքն օգտագործում է Ղարաբաղի թեման միայն իր իշխանությունը պահպանելու համար՝ շահարկելով համընդհանուր ցավը:

-Ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը հարյուրավոր զոհեր ունեցավ: Ո՞վ պետք է պատասխան տա դրա համար, եթե երկրի ղեկավարությունը 4-րդ օրը կապիտուլյացիայի ակտ ստորագրեց: Իշխանությունները, չգիտես ինչու, փորձում են այդ մեղքն ընդդիմության վրա գցել, որը ռազմական գործողությունների առաջին օրն աջակցեց երկրի իշխանությունների՝ ադրբեջանական հողերն ազատագրելու ցանկությունը:

-Եկեք իրերն իրենց անունով կոչենք: Իլհամ Ալիևը և նրա ռեժիմն ամենաիսկական հանցագործությունն իրականացրեցին իրենց ազգի հանդեպ: Մարդկային նման կորուստները չեն կարող արդարացված լինել: Չորսօրյա այդ պատերազմը ոչ մի դիվիդենտներ չբերեց ռազմական առումով, այլ, հակառակը, այդ օրերին զոհվեցին մեծ թվով զինվորներ, որոնց թվում 18 տարեկան տղաներ:

Ինչպե՞ս են այդ երեխաներին առաջնագիծ ուղարկում: Ո՞վ է դրա համար պատասխան տալու: Այդքան մարդ զոհվեց, իսկ ԶԼՄ-ները հաղթական պաթոսով են տարված, կարծես նրանց վերադարձրել են Ղարաբաղը:

– Ուրիշ ի՞նչ պետք է ձեռնարկի Իլհամ Ալիևը, որպեսզի շեղի հանրությանը «Պանամական փաստաթղթերի» քննարկումից:

– Միանշանակ, «ուռա-հայրենասիրության» թեման առաջնային է, որում արտաքին թշնամուց բացի կշարունակվեն նաև ներքին թշնամիների որոնումները: Որտեղից են նրանք այդ «թշնամիներին» գտնելու, նրանց համար կարևոր չէ: Կարևորն այս դեպքում այլակարծությունն է: Դա կարող են լինել և՛ քաղաքական ակտիվիստները, հատկապես երիտասարդությունը, և՛ քաղաքացիական հանրության ներկայացուցիչները, ում դեռևս չեն ազատազրկել, լրագրողները, բլոգերները: Կրկնեմ ևս մեկ անգամ՝ այն, ինչ տեղի ունեցավ այդ 4 օրերի ընթացքում, ամենաիսկական հանցագործությունն է ադրբեջանցի ազգի հանդեպ, քանի որ մեր զինվորներն ու սպաները զոհվեցին ոչնչի համար: Զոհերն արդարացված կլինեին, եթե մեր դրոշը ծածանվեր օկուպացված տարածքներում: Ցավոք, ես դեռ չեմ հանդիպել անկեղծ և բաց գնահատականի այն մասին, թե ինչ տեղի ունեցավ այդ 4 օրը: Այո, ես հասկանում եմ, որ մարդիկ վախենում են ավտորիտար ռեժիմի նոր ճնշումների ալիքից: Սակայն հետո պետք չէ բողոքել:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս