Դավիթ Խաչատրյանը վնասվածք է ստացել. նրան կփոխարինի Հակոբ Ստեփանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 22-ին Ուֆայում կայացավ FIGHT NIGHTS GLOBAL 45 մրացաշարը: Մրացաշարից 2 օր առաջ երեկոյի գլխավոր մասնակից Դավիթ Խաչատրյանն անհայտ բնույթի վնասվածք է ստացել և դուրս մնացել Վեներ Գալիևի հետ պայքարից:

Նրան փոխարինում է Bellator-ի վետերան Հակոբ Ստեփանյանը:

stepanyan_new (1)

Գալիևը անցած տարվա սեպտեմբերին հանդես է եկել FIGHT NIGHTS DAGESTAN մրցաշարում, որտեղ կազմակերպիչների համար անսպասելիորեն կանգնեցրել է Ահմեդ Ալիևին: Ընդհանուր առմամբ, Վեները ամենահետաքրքիր, փորձառու և տաղանդավոր մարզիկներից է:

Ստեփանյանը (22-7) 2012-13թթ. գրոհել է Գրան պրիի բաստիոնները Bellator կիսաթեթև քաշային կարգում: Ցավոք, Հակոբն անհաջող է հանդես եկել՝ պարտվելով 5 անցկացված մենամարտերից 4-ում և դուրս մնալով կազմակերպությունից: Դրանից հետո Ստեփանյանը հաղթանակ է տարել վերջին 9 մենամարտերում, այդ թվում նոկաուտի ենթարկելով Էդի Յագինին և առաջ անցնելով Էնդրյու Վիներից (երկուսն էլ TUF վետերաններ են):




Լրահոս