Մալաթիայում ահազանգով մեկնած ոստիկանները 15 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ հայտնաբերեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 22-ին, ժամը 08.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սեյրան անունով մի տղա իր տնակում (ռոբոտների գործարանի մոտ) ավտոմատ ունի:

Մեկնած օպերատիվ խումբը Րաֆֆու փողոցում գտնվող, 1973 թ. ծնված Սեյրան Ա.-ին պատկանող տնակում հայտնաբերել և առգրավել է անհայտ տիպի ինքնաձիգ, փամփշտակալ՝ լիցքավորված 9 մմ տ/չ 15 փամփուշտով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Սեյրան Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս