Քիչ առաջ Հալաբյան փողոցում ավտոբուս է պայթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ քիչ առաջ Հալաբյան փողոցի վրա ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել: ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում:

Մեր տեղեկութուններով, այս պահին դեպքի վայրում են գտնվում հրշեջ-փրկարարները և ոստիկանները: Այդ պահի դրությամբ հայտնի է , որ կան վիրավորներ. այլ տվյալներ կհայտնենք մի փոքր ուշ:

22:14

ArmLur.am-ին դեպքից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պայթյունը տեղի է ունեցել 63 համարի ավտոբուսում: Նախնական տեղեկություններով կա մեկ զոհ: Տեղեկացնենք նաև, որ այս պահի դրությամբ 7 վիրավոր կա: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

Հավելենք, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

 




Լրահոս