ArmLur.am-ի թղթակիցը զրուցել է 63 համարի երթուղու աշխատակիցներից մեկի` Համլետ Ղարիբյանի հետ: Վերջինս մեր թղթակցին պատմել է, որ վարորդ Սուրենն իր հետ զրույցում նշել է, որ 15-րդ թաղամասի ավտոբուսի վերջնականգառում, երբ որ մեքենան կայանել է, սովորականի պես ստուգել է ավտոբուսը, ծխել է, որից հետո դուրս է եկել երթուղի: Սուրենը նաև ասել է, որ մարդիկ սովորականի նման նստել են ավտոբուս և ոչ մի տարօրինակ բան չի նկատել:
Համլետ Ղարիբյանը ArmLur.am-ի հետ զրույցում վստահեցրել է, որ ավտոբուսը տեխնիկական խնդիրներ չի ունեցել` ընդգծելով, որ ավտոբուսի շարժիչն այնքան լավ վիճակում է եղել, որ անգամ պայթյունից հետո կարող էր աշխատել:
Նշենք, որ ներկա պահին քննչական կոմիտեի քննիչները Նորք Նորքի դիսպետչերական կետում են և հարցաքննում են բոլոր վարորդներին, դիսպետչերներին: