Հայ մասնագետները փորձում են անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգեր ստեղծել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հայ բարձրակարգ մասնագետների մի խումբ արդեն զգալի ժամանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ զբաղված է անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգերի ստեղծմամբ: Ըստ լուրերի՝ աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում, եւ ՏՏ ոլորտի մասնագետները համոզված են, որ կարճ ժամանակում իրենց կհաջողվի համապատասխան սարքերը ստեղծել եւ տեղական ձեռնարկությունների բազայի հիման վրա հնարավոր կլինի սկսել դրանց արտադրությունը եւ մատակարարումը Հայաստանի զինված ուժերին:

Ի դեպ, ոլորտի պատասխանատուները եւ ՏՏ մասնագետները այս նախաձեռնությամբ ոգեւորված պլանավորում են գիտահետազոտական ինստիտուտ հիմնել, որը բացառապես կզբաղվի պաշտպանության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակմամբ: Նման կառույցը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ տաղանդավոր գիտնականների բացահայտման եւ նրանց պոտենցիալն օգտագործելու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս