Ապրիլի 25-ին՝ երեկոյան, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցում, խոշոր պայթյուն տեղի ունեցավ՝ ողբերգական հետևանքներով:
63 համարի երթուղային ավտոբուսում ալիքային պայթյունի հետևանքով 2 ուղևոր մահացավ, 8-ը՝ այդ թվում՝ վարորդը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Սկզբնական շրջանում տարբեր վարկածներ շրջանառվեցին՝ ահաբեկչություն, անփութություն, ինչ-որ մեկի կողմից հարազատների նկատմամբ վրեժխնդրության փորձ և այլն:
Այսօր արդեն վարկածների մեծ մասը բացառվում են: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեպքը կենցաղային հողի վրա տեղի ունեցած անախորժությունների հետևանքն է:
Մահացածների մեկի դին, որն անճանաչելի էր, պարզվեց պայթյունի չակերտավոր հեղինակինն է` Ռուբեն Բալյանինը:
Իսկ ով է ահաբեկչի անուն ձեռք բերած Ռուբեն Բալյանը, ինչն էր նրան դրդել պայթուցիկ սարքը ձեռքին նստել երթուղային ավտոբուս, որտեղից էր այն ձեռք բերել, ուր էր գնում, և ի վերջո, ինչ էր իրականում տեղի ունեցել դեպքի օրը:
Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ ArmLur.am-ը փորձեց պարզել Բալյանի տարեց մորից՝ տիկին Կլարայից, ով, ի դեպ, անուղղակի կերպով այտնվել է իրադարձության կիզակետում:
Տիկին Կլարան չի արդարացնում որդուն, ավելին՝ հայտարարում է, որ ինքը գիտակցում է որդու մեղքի ծանրությունը: Դժբախտության մեջ հայտնված կնոջ ցավը առավել քան մեծ է. արդյոք տարիներ առաջ որդու նկատմամբ տեղի ունեցած անարդարությունը չէ՞, որ նրան հոգեպես անառողջ է դարձրել: Արդյունքում տուժել են անմեղ և նրա հետ որևէ կապ չունեցող մարդիկ:
Գիտնականն ահաբեկչության չի գնում, նրան տանում են այդ ճանապարհով. ասում է Կլարա Բալյանը:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան